Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված հերոսների հուշահամալիրին
02/04/2022 11:39
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, Times․am: Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են երրորդ նախագահի գրասենյակից։
Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում