Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա

Երևանում հաստաբուն բարդին տապալվել է՝ վնասելով մի քանի ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, Times․am: Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան։

Թե ով է փոխհատուցելու վթրված ու վնասված ավտոմեքենաների տերերին, դեռևս պարզ չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում