«Հրապարակ»-ի խմբագրության շենքում հրդեհ է

«Հրապարակ»-ի խմբագրության շենքում հրդեհ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, Times․am: Կորյունի 21 հասցեում հրդեհային իրավիճակ է։ Առաջին հարկի սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վառվել են հոսանքի լարերը, հաղորդում է «Հրապարակ»-ը:

Խմբագրակազմը դուրս է եկել շենքից, սպասում են հրդեհի մարելուն։ Հրապարակի աշխատանքն այս պահին խաթարվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում