Իշխանությունը չի ուզում ընդդիմությունը վերադառնա Խորհրդարան, որ ԱԺ-ն ցրվի, նոր ընտրություն լինի

Իշխանությունը չի ուզում ընդդիմությունը վերադառնա Խորհրդարան, որ ԱԺ-ն ցրվի, նոր ընտրություն լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, Times․am: Իշխանության բառամթերքը ընդդիմությանը խորհրդարան կանչելու համար վիրավորական, իրենք չեն ցանկանում, որ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, որպեսզի Աժ-ն լեգիտիմ ցրեն և նոր ընտրություններ լինեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ ընդդիմությունը Խորհրդարան չի վերադառնա, և երկրի ներսում քաղաքական ճգնաժամն ավելի կխորանա:

Մելիք- Շահնազարյանի համոզմամբ՝ ընդդիմությունը փողոցում մեծ զանգվածներ ներգրավվելու պոտենցիալ ունի, բայց պետք է տակտիկական փոփոխություններ անի, նույն գործիքակազմով հնարավոր չէ մեծ արդյունք ունենալ:

Անդրադառնալով արտաքին քաղաքականութանը, քաղաքագետը նշեց, որ թեհրանյան հանդիպումից պարզ դարձավ, որ ՌԴ-ն և Իրանը լուրջ վերապահումներ ունեն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, սակայն հարց է՝ հայկական կողմը, որքանո՞վ կարող է օգտվել իրավիճակից՝ Ադրբեջանին զսպելու համար.

«Թեհրանյան հանդիպման և այնտեղ հնչած բոլոր հայտարարությունների հետևանքները մենք կտեսնենք առաջիկա ամիսներին, պարզ չէ՝ պայմանավորվածությունը ի նպաստ մեզ է, թե՞ ոչ: Իրանը պատկերացնում է Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ Սյունիքը՝ ՀՀ-ի կազմում, աշխատանքի դաշտ է ստեղծվել և ՀՀ-ն պետք է ակտիվ աշխատանք տանի Իրանի և ՌԴ-ի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում