Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, կալանքից ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, կալանքից ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, Times․am: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը կալանքից ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հունիսի 1–ին։ Կառավարական երրորդ շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը որոշել էր կալանքի տակ առնել Հայկ Սարգսյանին՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում