Չինաստանի զինված ուժերը մարտական հրաձգություններ են կատարել Թայվանի նեղուցի արևելյան մասում

Չինաստանի զինված ուժերը մարտական հրաձգություններ են կատարել Թայվանի նեղուցի արևելյան մասում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, Times․am: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ցամաքային զորքերի զորամասերն օգոստոսի 4-ին մարտական հրաձգություններ են կատարել Թայվանի նեղուցի արևելյան մասի ջրատարածքում՝ հեռահար հրետանու կիրառմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու հայտարարության մեջ:

Այնտեղ նշված Է, որ հրաձգություններն սկսվել են Պեկինի ժամանակով 13:00-ին (Երեւանի ժամանակով (09:00-ին): «Կետային հարվածներ են հասցվել Տայվանի նեղուցի արեւելյան մասում, սպասվող արդյունքները ձեռք են բերվել»,- նշված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում