Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա

Փաշինյանը ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, Times․am: «Ո՞ր փաստաթղթում է գրված, որ օգոստոսի 25-ին պետք է Բերձորը դատարկվի։ Լաչինի միջանցքը մեզ համար միայն տրանսպորտային հաղորդակցության միջոց չէ, այս 20 տարիների ընթացում այն դարձել է Արցախը ՀՀ-ին կապող կենսական կարևորության մի ամբողջ ռեգիոն՝ այդտեղով են անցնում մալուխներ, էլեկտրաէներեգիա, գազ, ջուր, բոլոր կրիտիկական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են Արցախի բնակչության և պետության բնականոն կենսագործունեությունն ապահովվելու համար»,- այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Բերձորի հանձնումով ՀՀ-ն Արցախից վերջնականապես կտրվելու է, ՀՀ-իշխանությունը դա շատ լավ գիտակցում է: Փաշինյանն իր հայտարարություններով սրում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ Արցախում գործունեության արդյունավետության խնդիրը, ինչը վտանգավոր է: ՀՀ իշխանությունն աստիճանաբար ձեռքերը լվանում է Արցախից՝ պատասխանատվությունը թողնելով ռուս խաղաղապահների վրա»,- նշեց Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում