ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին դադարեցնել կանանց հետապնդումները. Բլինքեն

ԱՄՆ-ն կոչ է արել Իրանին դադարեցնել կանանց հետապնդումները. Բլինքեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: ԱՄՆ-ն, 22-ամյա Մահսա Ամինիի մահվան մասին հաղորդագրությունների ֆոնին, կոչ է անում Իրանին դադարեցնել համակարգված հետապնդումները կանանց նկատմամբ եւ թույլ տալ խաղաղ ցույցեր անցկացնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մահսա Ամինին այսօր պետք է ողջ լիներ։ Փոխարենը, ԱՄՆ-ն եւ Իրանի ժողովուրդը սգում են նրան: Մենք Իրանի կառավարությանը կոչ ենք անում դադարեցնել կանանց նկատմամբ սիստեմատիկ հալածանքները»,- նշել է Բլինքենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում