Հայաստանի կոմերցիոն բանկերը «ձեռնամարտի» են բռնվել

Հայաստանի կոմերցիոն բանկերը «ձեռնամարտի» են բռնվել

Նոյեմբերի 11-ին Հայաստանի կոմերցիոն բանկերի Marketing, SMM և PR թիմերը «ձեռնամարտի» են բռնվել։

Ամեն ինչ սկսվեց Էվոկաբանկի սփոյլից, Ամերիա և Ինեկո բանկերն էլ հետ չմնացին Էվոկայից, կամ մի քիչ ուշացան՝ «նայած որ կողմից նայենք»: Ակբան էլ ոգեշնչվելու փոխարեն զայրացավ ու կոչ արեց «խելքի աշել», թե չէ մի օր էլ House of the Dragon-ի 2 եթերաշրջանն եք «սփոյլելու»։
Արդշին բանկը սփոյլին միացավ, բայց սա սփոյլ չէր, սա արդեն այլ «Level» էր, իսկ Կոնվերսը ցուցաբերեց բացարձակ սառնասրտություն։

Արարատ բանկն էլ ընդգծեց իր չեզոքությունը (равноудаленность)՝ նշելով «ինչ էլ հավես ունեք»։

Կրքերն այնքան բորբոքվեցին, որ UCOM-ին և Team Telecom-ին կոչ արեցին անջատել ինտերնետը հետագա «էսկալացիայից» խուսափելու համար։

Հայտարարությանբ հանդես եկավ Կենտրոնական բանկը և հիշեցրեց, որ, միևնույն է, բոլորը վերահսկվում են իր կողմից։

Հ.գ. Մենք երբեք մեկ լուրի շրջանակում միաժամանակ չեն հիշատակել այսքան կոմերցիոն ընկերություններ։ Times-ի խմբագրությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ բանկերին նման հնարավորության համար և կոչ անում Կենտրոնական բանկին իրավիճակը պահպանել վերահսկողության ներքո, տուգանել բոլորին և կարգուկանոն հաստատել բանկային համակարգում, վերջ տալ անհնազանդությանը։

Հ.հ.գ Շնորհակալություն բոլոր բանկերին գաղջ մթնոլորտը ցրելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում