«Ալ Քաիդա»-ն ֆրանսիացի պատանդների ցուցադրող տեսագրություն Է տարածել

«Ալ Քաիդա»-ի հյուսիսաֆրիկյան մասնաճյուղը հրապարակել Է մի տեսագրություն, որտեղ ցուցադրված են չորս ֆրանսիացիներ, որոնք պատանդ Էին վերցվել Նիգերի ուրանի հանքավայրում, ինչպես նաեւ մեկ դանիացի, շվեդ ու հարավաֆրիկացի, որոնք առեւանգվել Էին Մալիի հյուսիսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 17-ին հաղորդել Է «BBC»-ն:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ տեսագրությունն ամենայն հավանականությամբ կեղծված չԷ:

Ֆրանսիացիներն առեւանգվել են երեք տարի առաջ, իսկ դանիացին, շվեդն ու հարավաֆրիկացին՝ 2011 թվականի նոյեմբերին:

«BBC»-ի տվյալներով՝ օգոստոսի վերջին Արեւմտյան Աֆրիկայում գործող իսլամիստական երկու խմբավորումներ հայտարարել Էին միավորվելու մասին, որպեսզի Փարիզից վրեժ լուծեն Մալիի իրադրությանը միջամտելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում