2015 թվականից Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի Արագ հակազդման ուժերի բաղկացուցիչ մասը. Իրակլի Ալասանիա
Նմանատիպ
2015 թվականից Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի Արագ հակազդման ուժերի բաղկացուցիչ մասը: Դաշինքի այս որոշման մասին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտնել Է սեպտեմբերի 16-ին թբիլիսյան «Կվիրիս պալիտրա» թերթում հրապարակված հարցազրույցում»: «Երեք շաբաթ առաջ ՆԱՏՕ-ն Վրաստանին վերաբերող շատ կարեւոր որոշում Է ընդունել. 2015 թվականից մեր երկիրը կդառնա դաշինքի Արագ հակազդման ուժերի անդամ»,-ասել Է Ալասանիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
«Դաշինքի այդ որոշումը նշանակում Է, որ Վրաստանի բանակն արդեն գործնականում ՆԱՏՕ-ում Է»,-նշել Է նախարարը: «Այժմ մենք՝ քաղաքական գործիչներս, պետք Է ձգտենք հասնել բանակին եւ բարձրանալ մինչեւ դաշինքի ստանդարտներ»,-հավելել Է նա:
Երկու ամիս առաջ Ալասանիան լրագրողներին ասել Էր, որ Վրաստանը «դիմել Է ՆԱՏՕ-ին՝ երկիրը Արագ հակազդման ուժերում ընդունելու առաջարկությամբ եւ նախնական համաձայնություն Է ստացել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում