AM | RU
USD
EUR
RUB

Մեկ տարի Քարվաճառում. փորձ ու փորձառություն

 

Մեր ընտանիքի' Քարվաճառ տեղափոխվելու պատմությունն արդեն մեկ տարի է' սոցիալական ցանցերում որոշակի հետաքրքրություն է ձեւավորել ու քննարկման առարկա դարձել: Դա պայմանավորված է ոչ թե այն նրանով, որ այդքան ուշադրության արժանի է մեր անձը, այլ նրանով, որ Քարվաճառ ամեն օր նոր մարդիկ չեն տեղափոխվում ապրելու: Արցախի Քարվաճառ քաղաքում, որն ազատագրվել է հայ զինվորների արյան գնով, այժմ նոր բնակելի տներ չեն կառուցվում: Հենց դրանով է պայմանավորված նոր բնակիչների' այստեղ չտեղափոխվելը: Մեր նորաստեղծ ընտանիքն այստեղ տեղափոխվեց մեկ տարի առաջ, եւ այժմ ես այս տողերը գրում եմ մեր կողմից կառուցված մեր սեփական տնից. մեկ տարվա մեջ մենք կարողացանք տուն կառուցել ազատագրված Քարվաճառում, եւ հենց այդ փորձով եմ ցանկանում այժմ կիսվել այն մարդկանց հետ, ովքեր մտածում են երբեւէ ազատագրված հայրենիք եւ մասնավորապես Քարվաճառ տեղափոխվելու մասին:

Երբ սրանից մեկ տարի առաջ ես ու ամուսինս մեր հարսանիքից երկու օր հետո տեղափոխվեցինք Քարվաճառ, շատ հարցեր ապագայի հետ կապված դեռ անորոշ էին, բայց որոշակի էր մի բան. մենք Քարվաճառ էինք տեղափոխվել տարածքի բնակիչներին, մասնավորապես երեխաներին, մեր կարողությունների չափով օգտակար լինելու, նրանց ինչ-որ գիտելիքներ փոխանցելու համար: Ամուսինս արդեն սեպտեմբեր ամսից Քարվաճառի դպրոցում աշխատում էր որպես պատմության ուսուցիչ (եւ աշխատում է մինեւ այժմ), ես Քարվաճառում եւս շարունակում էի լրագրողական գործունեւությունս: Բնակվում էինք Ալեքսանդր Քանանյանի տանը (Քարվաճառով հետաքրքրվողները, վստահ եմ, ծանոթ է այս անունը)' սեփական տուն ունենալու առանց որեւէ հիմնավոր հույսի: Մեր աշխատավարձը բավարար չէր տան շինարարություն սկսելու համար անգամ, սակայն մենք հավատում էինք, որ գումար կհավաքենք, ու մի քանի ամսից կկարողանանք մեր ընտրած ավերակի վերականգնումը սկսել:

Այդ ժամանակ արդեն սկսեցինք մեր հողի սեփականաշնորհման գործընթացը, որը տարբեր պատճառներով անտանելիորեն երկար ձգվեց' մինչեւ հաջորդ տարվա հունիս ամիս: Այս ընթացքում ռուսաստանաբնակ մի մարդ, ում մասին միայն Open Armenia ֆորումում գրանցված իր նիկը գիտենք, մեզ փոխանցեց 2.5 մլն դրամ' մեր տան շինարարությունն սկսելու համար: Դա արդեն հույս էր. տան կառուցումն իրական էր դառնում: Այնուհետ մեր տան շինարարության համար մեզ գումար փոխանցեց ազատամարտիկ Ալեք Ենիգոմշյանը. գումարը ռուսաստանաբնակ հայ ընտանիքի կողմից փոխանցվել էր «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամին ու ծառայեց Մոնթեի ազատագրած Քարվաճառում մի ավերակ տուն դարձնելուն… Բնականաբար, ներդրել ենք նաեւ մեր սեփական գումարը, իմ ու ամուսնուս ընտանիքները, որ չնայած սկզբից դեմ էին մեր' Քարվաճառ տեղափոխվելուն, տան շինարարությունն սկսելուց հետո մեծապես օգնեցին մեզ…

Հուլիս ամսին վերջապես սկսեցինք տան շինարարությունը: Սպասման, նյարդերի քայքայման, հուսալքման պահերի ու հույսի երկու ամիս, եւ մեր տան պատերը կանգնած են ու տանիքը ծածկված: Հոկտեմբեր ամսին արդեն մեր տանն ենք. ներսի հարդարման աշխատանքները դեռ արված չեն, առաջիկա մի տարում դժվար կարողանանք անել, բայց հավատացեք, դա արդեն այնքան էլ կարեւոր չի:
Տան կառուցումն, իհարկե, չափազանց կարեւոր պայման է Քարվաճառում ապրելու ու հաստատվելու համար: Սակայն կա եւս մեկ կարեւոր (միգուցե եւ կենցաղային բոլոր հարցերից կարեւոր) պայման. դա միջավայրն է: Քարվաճառը, չնայած որ բնակեցված է կարճ ժամանակահատված, արդեն ինչ-որ չափով ունի ձեւավորված միջավայր: Այստեղ տեղափոխվելիս պետք է հստակ իմանալ, որ Քարվաճառում ապրում են մարդիկ, ովքեր իրենց տունն են կորցրել Հյուսիսային Արցախում ադրբեջանցիների ագրեսիայի պատճառով, եւ այս մարդիկ չափազանց ծանր ապրումներ ու կորուստներ են ունեցել մինչեւ այստեղ հաստատվելը, Քարվաճառում ապրում են մարդիկ, ում կյանքը չի հաջողվել նախորդ բնակավայրում, եւ նրանք որոշել են ամեն ինչ նորից սկսել այստեղ: Ապրում են նաեւ մարդիկ, ում համար կարեւոր ու սկզբունքային է հենց Ազատագրված Քարվաճառը զարգացնելու գաղափարը: Քարվաճառը մի կողմից սովորական մի փոքրիկ գյուղ է' իր ամենօրյա հոգսերով ու խնդիրներով, մյուս կողմից էլ' լրիվ ուրիշ տրամաբանությամբ ապրող մի փոքրիկ կղզի: Առաջին օրերին շատ բան էր տարօրինակ, շատ բան էր անհասկանալի, շատ բան էր այլ… Քարվաճառում շատ թույլ է ժամանակի կարեւորության զգացողությունը, այսօրվա համար պայմանավորված գործը կարող է մի քանի շաբաթ տեւել…

Ժամանակն այստեղ շատ է, երբեմն թվում է' թե կանգ է առել:

Քարվաճառում նորեկներին լավ են ընդունում (գոնե մեզ բոլորն են լավ ընդունել): Տուն չկա, տան շինանյութ չկա, բայց մարդիկ ցանկանում են, որ նոր բնակիչներ գան. ամեն մի նորեկ նոր շունչ ու նոր իմաստ է բերում իր հետ:

Քարվաճառում բնակվելուս երկրորդ թե երրորդ ամսում սկսեցի մտածել տեղի դպրոցականների հետ թատերական խմբակ կազմակերպելու մասին: Չնայած ինքս մասնագետ չեմ, ոչ դերասան, ոչ էլ բեմադրիչ, բայց մինչեւ Քարվաճառ գալս դիտել եմ տասնյակ ներկայացումներ, կարդացել ու կարդում եմ համապատասխան գրականություն, զրուցել եմ ոլորտի ներկայացուցիչների հետ: Մի խոսքով, պարապունքներն սկսեցինք. սպասում, ոգեւորություն, հուսալքություն, ուժ, անելանություն, մեծ ոգեւորություն… ու այդպես մինչեւ այսօր, ամեն օր մի նոր բացահայտում, նոր միտք, նոր ոգեւորություն Քարվաճառի էրեխեքի համար:

Հենց այս խմբակն ու դրա հետ կապված նպատակներն ու մտքերն են շատ հաճախ ինձ օգնել մնալ Քարվաճառում, ավելին, թույլ չեն տվել հեռանալ Քարվաճառից:

Քարվաճառում այժմ տասնմեկ երեխա են հետաքրքրված թատրոնով, ներկայացմամբ, հենց այսքան երեխա է հաճախում իմ խմբակ: Նրանք չարաճճի են ու հետաքրքիր, ինչպես բոլոր երեխաները, նրանք էլ են ուզում շատ բան սովորել ու տեսնել: Մի քանի երեխա ցանկություն են հայտնել կիթառ նվագել սովորել. «Ընկեր Թամարա, եթե կիթառ պարապող լիներ, ամեն օր փորձի կգայինք», խոստանում են նրանք: Երեխաները ցանկանում են նաեւ նկարչություն պարապել, դաշնամուր, անգլերեն, համակարգչային հմտություններ…

Քարվաճառում այսօր բնակչության թիվը շատ փոքր է, թերեւս սա էլ է պատճառ, որ այստեղ շատ ծրագրեր չեն իրականացվում: Սակայն շատ լինեն մարդիկ, թե քիչ, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի լավ կրթություն ստանալու, զարգանալու, տեսնելու ու սովորելու…

Չեմ էլ հիշում, թե որտեղից սկսեցի եւ ուր հասա, բայց նյութս սկսելիս մի հստակ միտք ունեի փոխանցելու. Քարվաճառին նոր բնակիչներ են անհրաժեշտ, գրագետ, կրթված մասնագետներ, արվեստագետներ են անհրաժեշտ: Գիտեմ, այստեղ տուն չկա, բայց եթե ինչ-որ մեկն իրոք ցանկանում է տեղափոխվել Քարվաճառ, մի բան կմտածենք, մի ճար կգտնվի, եթե ցանկությունը մեծ լինի: Ու եթե գրառումս շատ խառն ստացվեց ու ձեր մոտ հարցեր առաջացան, գրեք, անպայման կփորձեմ պատասխանել:

Ու երբեք մի մոռացեք. հայոց հողն ապրում է իր զավակի շնչով:

Թամարա Գրիգորյան

Լրահոս
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ Առաջիկա օրերին ջերմաստիճանը զգալի կբարձրանա Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք օրինագծեր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեցին «Եթե Իրանն իրեն մի քանի բան թույլ տա անել, մենք կհարվածենք նրան այնպես, ինչպես երբեք». Թրամփ ՍԱՊԾ նախկին պետն ահազանգում է. ասուլիսը՝ ուղիղ Փրկարար ծառայության տնօրենն ազատվել է պաշտոնից Արա Զոհրաբյան. Արսեն Բաբայանի ձերբակալումը շատ հարցեր է առաջացնում «168 ժամ». Կառավարությունն օպտիմալացվեց, բայց բյուջեի բեռը չպակասեց. 2020 թ. պետմարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք ԱԺ նիստը՝ ուղիղ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բրիտանիայի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով պետնախարարին «Փաստ». Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan