Դա լինելու է կյանքիս ամենակարևոր մենամարտը

Այսօր ‹‹Ուրբաթ›› ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է իր առաջիկա մենամարտի օրը’ փետրվարի 1: Մրցակիցը աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցն է, մենամարտը կկայանա Գերմանիայում:

Աբրահամը մեծ ակնկալիքներ ունի այդ հանդիպման հետ ՝ ‹‹Դա լինելու է կյանքիս ամենակարևոր մենամարտը, որում պարտվելու դեպքում կմտածեմ ռինգը թողնելու մասին: Դա այն գոտին է, որին ձգտում է յուրաքանչյուր բռնցքամարտիկ››-ասեց բռնցքամարտիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում