Ղրիմի թաթարները ոտքի են ելել (ուղիղ միացում)

Սիմֆերպոլում սկսվել է Ղրիմի թաթարների ցույցն՝ ընդդեմ Ուկրաինայից Ղրիմի անջատման: Ինչպես  Haqqin.az կայքին տեղեկացնում է հայտնի լրգարող Նադժի Ֆեմին, հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում: Նրա խոսքերով, մի քնաի պրոռուսական ուժեր փորձում են պրովոկացիա ստեղծել այդ ցույցի ժամանակ, իսկ օրերս ղրիմյան թաթարների Մեջլիսի գրասենյակ էին ուղարկել ներկով լի փաթեթներ:

Պրոռուսական ուժերը ևս, որոնք կողմնակից են Ղրմի անջատմանը, հավաքվել են Ղրիմի պառլամենտի առջև: Նրանց թվում կան բազմաթիվ երիտարսարդներ:

Երկու խմբերի միջև ոստիկաններ են կանգնած:

Հետևեք մեզ նաև Telegram-ում