Ադրբեջանցիները հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1.700 կրակոց

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն’ փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց:

 ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում