Բաքուն Իսրայելից երկու ռադար է գնել

Ադրբեջանը իսրայելյան Aerospace Industries ընկերությանը երկու ELM-288 AD-STAR և ELM-2106NG ռադարներ է պատվիրել, որոնք կարող են օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական նպատակներով: Այս մասին տեղեկացնում է haqqin.az լրատվական կայքը:

Ըստ կայքի, այդ ռադարները բարձր ճշգրտությամբ ցույց են տալիս մինչև 480 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտները:

ELM-2106NG ռադարը նախատեսված է մինչև 80 կմ հեռավորության վրա ցածր բարձրություններում թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և անօդաչու սարքերի հայտնաբերման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում