Երևանում տեղադրվում են էլեկտրոնային 30 չվացուցակներ
18/04/2014 10:05
Նմանատիպ
Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ Երևան քաղաքում էլեկտրոնային չվացուցակները, որոնք ցույց են տալիս երթուղիների կանգառ ժամանման պարբերականությունը, չեն գործում: Հիշեցնենք, որ դրանք գործարկվել էին դեռևս անցյալ տարի:
Քաղաքապետարանից «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են, որ Երևանում առայժմ տեղադրվում են նոր 30 չվացուցակներ, ինչի հետևանքով կատարվում են կապուղիների վերախմբավորում ու կարգավորում, որի հետևանքով էլ առաջացել են խնդիրներ: Այս պահին կատարվում են վերականգնման աշխատանքներ:
Թերթը հետաքրքրվել է նաև, թե ե՞րբ լիարժեք կաշխատեն չվացուցակները, բայց քաղաքապետարանից այս հարցին չեն պատասխանել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում