AM | RU
USD
EUR
RUB

Հայ որբերի գորգը կցուցադրվի Սպիտակ տանը

 

Սպիտակ տան որոշումը' աշնանը ցուցադրել հայ որբերի գործած գորգը, մեծ խանդավառություն է առաջացրել ամերիկահայ համայնքում եւ հայամետ կոնգրեսականների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ամերիկայի հայկական համագումարից, «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գորգը» գրքի հեղինակ Մարտին Դերանյանը, տեղեկանալով Սպիտակ տան որոշման մասին, նշել է, որ հավատում է ամերիկյան կառավարությանը, որն ի վերջո ճիշտ որոշում է կայացրել: «Ես գնահատում եմ Վաշինգտոնում մեր ընտրված պաշտոնյաների, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքը, որն օգնում է ապահովել այս գործընթացը»,- ասել է Դերանյանը:

«Ամերիկայի' Հայոց ցեղասպանությունը վերապրածներին փրկելու մարդասիրական միջամտության համար երախտագիտության այս նյութական խորհրդանիշի ցուցադրությունը դրական առաջընթաց է»,- հայտատարել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկայի հայկական համագումարի գնահատմամբ, որոշումը մեծ առաջընթաց է, քանի որ նախորդ տարի դեկտեմբերին նախատեսված գորգի մեկօրյա ցուցադրությունը Սմիթսոնյան ինստիտուտում հետաձգվել էր:

Համաձայն Ազգային անվտանգության խորհրդատու Էնթոնի Բլինկենի' Բրեդ Շերմանին ուղղված անցյալ տարվա նամակի' «Սպիտակ տան հավաքածուի մաս կազմում են լիարժեք մշակված ցուցադրություններ, այլ ոչ թե մեկօրյա մասնավոր միջոցառումներ»:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, անցած տարի թուրքական կառավարությունն Սպիտակ տան վրա ճնշում է գործադրել' միջոցառումը չեղյալ հայտարարելու համար, որը բացասական արձագանք է գտել Կոնգրեսի անդամների շրջանում: Սենատորներ Էդվարդ Մարքը, Ադամ Շիֆն և Դեյվիդ Վալադաոյը Կոնգրեսի ավելի քան 30 անդամի անունից նամակ են ուղղել Նախագահ Օբամային' կոչ անելով թույլատրել գորգի ցուցադրությունը:

«Քուլիջի գորգի» ցուցադրության հետաձգման հետ մեկտեղ, Համագումարը հայ որբերի գործած «Քույր գորգը» ցուցադրելու քարոզարշավ սկսեց: Այս ընթացքում «Քույր գորգը» ցուցադրվել է Բոստոնում, Մասսաչուսեթս և Բոկա Ռեյթոնում:

1925թ. «Նյու Յորք Թայմս»-ի գլխավոր խմբագիր և Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց ընկերության փոխնախագահ, դոկտոր Ջոն Հ. Ֆինլին նվիրեց Հայոց Ցեղասպանության որբերի կողմից պատրաստված գորգը գործող Նախագահ Քալվին Քուլիջին: Գորգը պարտաստվել էր ի երախտագիտություն՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից փրկվածներին Ամերիկայի ցուցաբերած օգնության և մեծահոգության: Ինչպես նախկինում հաղորդվել է, գորգը ցուցադրվել էր Սպիտակ տանը 1984 և 1995 թվականներին, սակայն դրանից ի վեր չի ցուցադրվել: Այս հարցը Համագումարը բարձրաձայնել է բոլոր ԱՄՆ-ի վարչակազմերի առջև:

Լրահոս
Հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan