AM | RU
USD
EUR
RUB

Հոմսի 3 տասնյակ հայ ընտանիքներ վերադարձել են իրենց բնակավայրեր

 

Հոմսի 2014թ. մայիսի 10-ին ազատագրումից հետո հազարավոր բնակիչների նման հայերը նույնպես սկսել են վերադառնալ իրենց բնակավայրեր: Ներկայումս Հոմսում մոտ 3 տասնյակ հայ ընտանիքներ կան: Դրանց թվում են նաև ժամանակավոր այնտեղ տեղափոխված ընտանիքները: Շենքերը վնասված են, և թաղամասերը բացարձակ բնակելի չեն:Պետությունն սկսել է արագորեն վերականգնել ազատագրված շրջանները, մյուս կողմից կառավարությունը քաղաքի ենթակառուցվածքային ծրագրեր է պատրաստել ամբողջովին Հին Հոմսի վերակառուցման համար: Հոմսի ազատագրումից հետո մայիսի 15-ին Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանն այցելել է Հոմսի ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ փորձելով փրկել կեղեցու խորանի սրբապատկերն ու խորանի խաչը, ինչպես նաև եկեղեցու բարեխոս ս. Մաշտոցի սրբապատկերը, նաև հավաքել է եկեղեցական զգեստները, ժամագրքերն ու շարականները:

Հոմսի հայերը մյուս բոլոր համայնքների նման բնակվում էին սուննիների և արաբ քրիստոնյաների հարևանությամբ: Հայերը հիմնականում բնակվում էին Հոմսի Համիդիե, Բաբ Սբաա, Մահաթա և Ինշաաթ թաղամասերում: Տասնամյակներ շարունակ Հոմսում նաև գոյություն ուներ Հարեթ Արման թաղամասը, որը տարիների ընթացքում դատարկվել է հայ բնակիչներից, սակայն անունը մինչև այժմ պահպանվել է: Հոմսում հայերը հիմնականում զբաղվում էին մեքենաների նորոգման աշխատանքներով, առևտրով, իսկ երիտասարդները նաև պաշտոնյաներ էին և աշխատում էին պետական հաստատություններում:

Հայերի մեծամասնությունը բնակվում էր Համիդիե թաղամասում: Այնտեղ է գտնվում Հայ առաքելական ս. Մաշտոց եկեղեցին և նրան կից Սահակյան վարժարանը: Դամասկոսի Հայ առաքելական առաջնորդարանից ամեն շաբաթ այցելում էին եկեղեցի և սուրբ պատարագ մատուցում: Վերջին պատարագը մատուցվել է 2011թ. Զատիկի տոնի առիթով: Իսկ 2011թ. վերջին եկեղեցին և դպրոցը արձակման և բռնագրավման էին ենթարկվել: Հայերը եկեղեցական կարգերին հետևում էին արաբ քրիստոնյաների եկեղեցում, իսկ երեխաները հաճախում էին արաբական վարժարաններ: Զինյալները եկեղեցին և դպրոցն իրենց համար կենտրոն էին դա րձրել, շենքի նկուղը ծառայում էր որպես հիվանդանոց և պահեստ, իսկ դասասենյակները՝ աղոթատեղի և հավաքույթի վայր: Շենքը բավական մեծ նյութական վնասներ է կրել:

Հայերի աշխատատեղերը և խանութները, որոնք այսօր վնասվել են, գտնվում էին Համիդիե և Սինաա շրջաններում: Համիդիե թաղամասը 2 տարուց ավելի զինյալների վերահսկողության տակ անցնելուց հետո հայերը տեղափոխվել են Մահաթա և Ինշաաթ թաղամասեր, որոնք ավելի ապահով էին: Մի քանի հայ ընտանիքներ տեղափոխվել են Հոմսի նահանգում գտնվող Մաշթա Հլու գյուղը, իսկ ոմանք՝ Լիբանան և Լաթաքիա՝ թողնելով իրենց հողերը և ունեցվածքը:

Սիրիահայության շատպ օգնության մարմնի և վերականգնման մարմնի նախաձեռնությամբ 2013թ. Հոմսի հայ ընտանքիներին նյութական օգնություն է բաժանվել:

Լրահոս
Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին. «Իրավունք» Արմեն Գրիգորյանը կռիվ է գցել ՔՊ-ի «տանը». «Հրապարակ» Առավոտյան 10:30-ին հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ․ Հովհաննես Հարությունյան ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ» Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Հայաստանի մի շարք տարածքներում գազ չի լինի Փաշինյանը գինովցել է և Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ» «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա զորահավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել. «Հրապարակ» Թշնամին մինչև 2025թ. չի կարող կտրել Արցախ-Հայաստան կապը, իսկ դրանից հետո՝ հարցրեք Ալիևին. Մովսես Հակոբյան «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Լևոն Սարգսյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման Հերոսների ծնողների վրա ձեռք բարձրացնողը Հայաստանում տեղ չունի Արարատում 63-ամյա տղամարդը դանակը ձեռքին, մտել է հիվանդանոց, ասելով, որ պետք է բժշկին սպանի Արցախին կապող միջանցքը փոխվելուց հետո բնակչությունը Բերձորից դուրս կգա․ Բերձորի քաղաքապետ Կաթողիկոսի եղբորորդին կմնա կալանքի տակ Բերձորից պետք է դուրս գանք, բայց Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք. Արայիկ Հարությունյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ծեծուջարդ զոհվածների ծնողների ու անցորդի միջև. տեսանյութ 2023 թ․-ի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի բարձրացում Երգիչ Ռազմիկ Ամյանն իր նոր երգը՝ «Հերոս հայ», նվիրել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Քաղաքապետարանում այլ «քաղաքապետներ» կան. ով ում «մարդն» է․ «Ժողովուրդ» ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի 9-րդ հարկից Ինչո՞ւ է պաշտոնազրկվել Ապարանի ոստիկանապետը․ «Փաստ» ՔՊ-ում ներթիմային մրցակցությունը սրվել է. կատաղի պայքար է ընթանում․ «Հրապարակ» Երևանի և 4 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Անհետ կորածներից շատերը գտնվում են փաստացի գերության մեջ. հայտարարություն Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին Կրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել է 9 հատ կրակված պարկուճ 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող Առաջարկում եմ պաշտոնյաների մեղքով փչացած գյուղմթերքը թափել է նախարարությունների առջև. Պարսյան Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Արցախի ԱԱԾ-ի կողմից պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտվել․ տեսանյութ Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Ջիվան Գասպարյանի կիսանդրին ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը Ոսկու և արծաթի գները նվազել են Էջմիածին քաղաքում խանութում հրդեհ է բռնկվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan