Հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի զինվորներին և կանխել հերթական ոտնձգությունը
Նմանատիպ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունիսի 20-ին տեղական ժամանակով մոտ 06:45-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի սահմանգծի հատվածում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Բահրուզ Խագանի օղլու Աղաքիշիևը իրեն ամրակցված ավտոմատ զենքով գնդակահարել է իր ծառայակիցներ Քամրան Ինթիգամ օղլու Ահմեդովին և Նեյման Էլման օղլու Աբդուլլաևին: Ահմեդովը ծանր վիրավորվել, Աբդուլլաևը տեղում մահացել է: Ծառայակիցներին գնդակահարելուց հետո Աղաքիշիևը իր իսկ զենքով ինքնասպանություն է գործել, հայտնում է APA լրատվական գործակալությունը:Վիրավոր զինվորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Times.am-ի թղթակիցը ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչպես է իրավիճակը ադրբեջանա-արցախյան սահմանին: Վերջինս պատասխանեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և կրակահերթ բացել մեր դիրքերի վրա: Հայկական կողմը կաորողացել է արժանի հակահարված տալ թշնամուն:
Այսպիսով, հասկանալի է, որ ադրբեջանական կողմը հավատարիմ է իր գործելաոճին և փորձում է իր անհաջող դիվերսիաների և կրակահերթերի ձախողումները կոծկել և վերագրել որպես ոչ մարտական կորուստներ: Մեր ունեցած տեղեկություններով ադրբեջանական բանակից զոհվել է երկու զինվոր: Հայ զինվորը սահմանին աչալուրջ է և պատրաստ է դիմագրավել թշնամու ցանկացած ոտնձգության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում