Սիրիայում հայ է զոհվել
26/06/2014 10:50
Նմանատիպ
Սիրիայի Իդլիբ մարզի Խան Շեյխուն շրջանում զինյալների հետ բախումների ժամանակ հայազգի զինվոր է զոհվել: Զոհվածը 1986թ. ծնված Սևակ Էոլմեսեյանն է: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին Դամասկոսի ս. Սարգիս եկե ղեցում:
Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 25-ին, սակայն զոհվելու մասին լուրը հաստատվել է հունիսի 25-ին:
Ավելի վաղ՝ հունիսի 23-ին, տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի Ռամուսիե թաղամասում դիպուկահարի գնդակից վիրավորվել է Հակոբ Փայասյանը: Նա արդեն տեղափոխվել է Ռազի հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրահատական միջամտություն:
Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև երեք տարուց ավելի շարունակվող բախումների հետևանքով,ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, զոհված հայերի թիվը գերզանցել է 100-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում