Չեխը կողմ է Մոուրինյոի վերադարձին

Չեխը կողմ է Մոուրինյոի վերադարձին

Պետր Չեխը հասկանում է, ինչու երկրպագուները մինչև հիմա Սթեմֆորդ Բրիջում երգում են Մոուրինյոի մասին:

Չեխը խոստովանել է, որ իրեն դուր են գալիս այն խոսակցությունները, ըստ որի «Չելսի» կվերադառնա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:

– Մոուրինյոի գլխավորությամբ մենք հիանալի էինք հանդես գալիս և բազում հաջողությունների էինք հասել: Ես շատ կուզեի նրան նորից տեսնել մեր թիմի ղեկին,- ասել է Չեխը:

– Իհարկե մեր երկրպագուները իրավունք ունեն երգել նրա անունը: ժոզե Մոուրինյոն հիանալի տարիներ է անցկացրել «Չելսիում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում