Մատա. «Ման. Յունայթեդ»-«Ռեալ». տեսնենք` ու՞մ բախտը կբերի

Մատա. «Ման. Յունայթեդ»-«Ռեալ». տեսնենք` ու՞մ բախտը կբերի

«Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ևս իր կարծիքն է արտահայտել վաղը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ» հանդիպման մասին: Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մատան ասել է.

««Ռեալն» այժմ բարձունքում է, ինչը լավ է «Յունայթեդի» հետ խաղից առաջ: Անչափ հետաքրքիր հակամարտություն կլինի, որտեղ շատ ֆուտբոլիստներ կարող են վճռորոշ դերակատարություն ունենալ. Վան Պեսրին, Ռոնալդուն, Ռունին, Բենզեման, Օզիլը կամ Չիչարիտոն: Տեսնենք` ու՞մ բախտը կբերի»:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում