Լովչևը Յուրա Մովսիսյանի մասին. «Այս տղան ինքնավստահ է, սովոր է շատ խաղալուն»

Լովչևը Յուրա Մովսիսյանի մասին. «Այս տղան ինքնավստահ է, սովոր է շատ խաղալուն»

Հայտնի ֆուտբոլային փորձագետ Եվգենի Լովչևը sovsport.ru-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի կարիերայի հեռանկարներին: Լովչևն ասել է.

«Մովսիսյանը հավաքների սկզբում առողջական խնդիրներ ուներ, սակայն, այժմ  ապաքինվել է։ Դա չափազանց կարևոր իրադարձություն է «Սպարտակի» համար, իսկ Յուրայի համար կարևոր է, որ թիմը կարողանա օգտագործել իր առավելությունները՝ արագություն, դիպուկություն, հարվածներ։ Մովսիսյանին շատ գնդակներ ստանալու և տարածություն ունենալու համար հարկավոր է, որ «Սպարտակը» շատ գրոհի:

Միևնույն ժամանակ վստահ չեմ, որ ամեն ինչ հարթ կընթանա։ Այժմ «Սպարտակում» հարձակվողների մրցակցությունն ուժգին է, ընտրությունը մեծ է։ Եվ եթե Մովսիսյանի խաղը 1-2 անգամ չստացվի, նա կարող է հայտնվել պահեստայինների նստարանին։ Իսկ այս տղան ինքնավստահ է, սովոր է շատ խաղալուն։ «Կրասնոդարում», ի տարբերություն «Սպարտակի» մրցակցությունը թույլ էր։ Չափազանց կարևոր է նաև մարզչի վստահությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում