Վիդիչ. Ռոնալդուն «Ման. Յունայթեդի» երկրպագու է

Վիդիչ. Ռոնալդուն «Ման. Յունայթեդի» երկրպագու է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչը համոզված է, որ Ռոնալդուն ինչ որ ժամանակ հետո կվերադառնա Անգլիա:

Այսօր երեկոյան Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում կխաղա իր նախկին ակումբի դեմ` «Օլդ Թրաֆֆորդում» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:

– Ես կցանկանայի Ռոնալդուին կրկին տեսնել «Յունայթեդի» կազմում,- ասել է Վիդիչը,-Ռոնալդուն «Յունայթեդի» երկրպագու է: Նույնիսկ հեռանալուց հետո նա մնում է մեր թիմի երկրպագուն և կարոտում է թիմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում