Հունտելարը չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կմնա «Շալկե-04»-ում
05/03/2013 17:50
Նմանատիպ
«Շալկե-04»-ի և Հոլնադիայի հավաքականի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը չի բացառել, որ մինչև կարիերայի ավարտը հանդես կգա գերմանական ակումբի կազմում: Գերմանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հունտելարն ասել է.
-Հնարավոր է` ես ևս մեկ անգամ պայմանագիր կնքեմ «Շալկեի» հետ: Գործող պայմանագրի ավարտին ես կլինեմ 32 տարեկան և դեռ կկարողանամ նորը կնքել: Շատ հավանական է, որ «Շալկե-04»-ում էլ կավարտեմ կարիերաս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում