Գերլարված ֆուտբոլ «Օլդ Թրաֆֆորդում». «Ման. Յունայթեդ»-«Չելսի»` 2:2 (տեսանյութ)
Նմանատիպ
Ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում այսօր առաջին հերթին Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» խաղն էր:
Հանդիպումն առաջին իսկ րոպեներից անցավ լարված պայքարում. արդեն 5-րդ րոպեին հաշիվը բացեց Խավիեր Էռնանդեսը: Ընդամենը 6 րոպե անց «կարմիր սատանաների» առավելությունը կրկնապատկեց Ուեյն Ռունին: Թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայամններում, և շատերը լոնդոնցիներին արդեն պարտված էին համարում:
Սակայն սա անգլիական ֆուտբոլն է. երկրորդ խաղակեսոմ Էդեն Ազարի ֆանտաստիկ գոլի շնորհիվ «ազնվականները» նախ կրճատեցին հաշվի տարբերությունը, ապա 68-րդ րոպեին Ռամիրեսը դարձավ իր թիմի պատասխան երկորդ գոլի հեղինակը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը: Նշենք նաև, որ խաղաավարտից րոպեներ առաջ Խուան Մատան, ապա Ֆերնանդո Տորրեսը կարող էին իրենց թիմի հաղթական գոլը խփել, սակայն երկու դեպքում էլ փայլուն խաղաց Դավիդ դե Խեան:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի»` 2:2
Հետևեք մեզ նաև Telegram-ում