Նեդվեդ. Իբրահիմովիչը չի զիջում Մեսսիին և Ռոնալդուին

Նեդվեդ. Իբրահիմովիչը չի զիջում Մեսսիին և Ռոնալդուին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի` Զլատան Իբրահիմովիչի հասցեին հնչեցրած գովասանքից հետո, այժմ թուրինյան ակումբի սպորտային տնօրեն Պավել Նեդվեդն է գովաբանում շվեդ ֆուտբոլիստին:

«Ես Զլատանին համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկ: Նա չի զիջում Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին: Նա այն երեք ֆուտբոլիստներից մեկն է, ովքեր կարող են բարձրացնել թիմի խաղամակարդակը:

Ո՞վ չէր ցանկանա իր թիմում տեսնել Զլատանին: Չեմ թաքցնի` ես ևս ցանկություն ունեմ, որ նա վերադառնա «Յուվենտուս»»,-Նեդվեդի խոսքերը մեջբերել է  Football Italia-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում