«Մորդովիա» – «Վոլգա»` 1-3. Արթուր Սարկիսովը` գոլի հեղինակ (տեսանյութ)
20/04/2013 15:31
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնությունում կայանում են 25-րդ տուրի հանդիպումներն ու «Վոլգան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, մրցակցի հարկի տակ մրցեց «Մորդովիայի» հետ:
Այս խաղում առաջինը հաջողության հասան տանտերերը, երբ աչքի ընկավ Մուհամետշինը: Սակայն երկրորդ կեսում «Վոլգան» կարողացավ միանգամից երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, ընդ որում’ հանդիպման վերջին 11 րոպեների ընթացքում: Սապոգովի ու Բելոզերովի գոլերին 86-րդ րոպեին հաջորդեց Սարկիսովի գնդակը, ով վերջակետ դրեց հանդիպմանը:
Նշենք’ հայ հարձակվողը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն փոխարինման մտավ ընդմիջումից անմիջապես հետո:
«Մորդովիա» 1-3 «Վոլգա»
Մուհամետշին (40) – Սապոգով (79, 11մ.), Բելոզերով (82), Սարկիսով (86)
Հետևեք մեզ նաև Telegram-ում