Ալեգրի. «Յուվենտուսն» Իտալիայի ուժեղագույն թիմն է

Ալեգրի. «Յուվենտուսն» Իտալիայի ուժեղագույն թիմն է

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպումից իր սպասելիքների մասին: Հիշեցնենք’ խաղը տեղի է ունենալու կիրակի օրը:

-«Յուվենտուսը» շատ կազմակերպված թիմ է: Նրանք ցանկանում են որքան հնարավոր է շուտ ապահովագրել Սկուդետտոն, ինչի համար էլ լարվածությամբ կխաղան: Միևնույն ժամանակ, մեզ համար էլ հանդիպումը շատ կարևոր է: Մեր նպատակը Չեմպիոնների լիգայում հայտնվելն է: Կարծում եմ’ թիմերը գեղեցիկ խաղ ցույց կտան:

«Յուվենտուսն» Ա Սերիայի ուժեղագույն թիմն է: Ինչո՞ւ. որովհետև վստահորեն առաջատար են Ա Սերիայում ու մոտակա մրցակցից առաջ են 11 միավորով,- ասել է Ալեգրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում