Իտալիայի գավաթի եզրափակիչը հավանաբար տեղի կունենա Պեկինում
20/04/2013 16:48
Կարդացեք նաև
Իտալիայի գավաթի եզրափակչի «Ռոմա»-«Լացիո» խաղը հավանաբար տեղի կունենա Պեկինում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Մինչ այդ ենթադրվել է, որ մրցաշարի եզրափակիչ խաղը պետք է տեղի ունենա Հռոմի «Օլիմպիկո Ստադիոյում», բայց երկրպագուների`վերջին ժամանակների խնդիրների պատճառով այս տարբերակը կասկածի տակ է դրվել: Տվյալ պահին ակումբների ղեկավարությունները բանակցում են չինական պատվիրակության հետ, որն առաջարկել է խաղն անցկացնել Պեկինում:
Նշենք, որ «Ռոմա» — «Լացիո» խաղը տեղի կունենա մայիսի 26-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում