Ժուլիո Սեզարը հայտնել է` ինչու է լուսանկարվել «Չելսիի» մարզաշապիկով

Ժուլիո Սեզարը հայտնել է` ինչու է լուսանկարվել «Չելսիի» մարզաշապիկով

«ՔՊՌ»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը պարզաբանել է այն ոչ հաճելի իրավիճակը, որը առաջացել է նրա’ «Չելսիի» մարզաշապիկով լուսանկարների պատճառով:

Հիշեցնենք’ լոնդոնյան ակումբն այս առիթով հայտարարել էր հետաքննություն սկսելու հասին: Հայտնի է դարձել, որ լուսանկարները արվել են Դավիդ Լուիսի ծննդյան տարեդարձի օրը: Սակայն դարպասապահը նշել է, որ դրանում որևէ վատ բան չի տեսնում:

-Ես ցանկանում եմ նշել, որ այդ օրը ընտանիքով ներկա եմ եղել Դավիդ Լուիսի ծննդյան տարեդարձին նվիրված երեկույթին ու մենք պարզապես կատակել ենք:

Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ լուսանկարները որևէ մեկին վիրավորելու համար չեն արվել,- ասել է Սեզարը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում