Կասիլյաս. Ես իմ հնարավորությանն եմ սպասում
25/04/2013 22:50
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի կիսազերփակիչ փուլի «Բորուսսիա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ Իկեր Կասիլյասը կրկին պահեստայինների նստարանին էր: Իր նոր կարգավիճակի մասին Կասիլյասն ասել է հետևյալը.
-Ես մարզվում եմ ընդհանուր խմբում և փորձում եմ օգնել թիմին, ինչով կարող եմ: Իհարկե, այժմ դրությունը նախորդ 14 տարիների հետ համեմատած մի փոքր այլ է, բայց փորձում եմ աջակցել թիմակիցներիս: Այո, այժմ դարպասի մոտ տեղը իմը չէ, սակայն ուրախ եմ, որ ձեռքիս հետ կապված խնդիրներն այլևս անցյալում են. բժիշկներն ինձ թույլ են տվել անսահմանափակ մարզվել և ես սպասում եմ իմ հնարավորությանը:
Մոուրինյոյի հետ իմ հարաբերություննե՞րը.. դրանք ոչ թե սառն են, այլ անկեղծ: Մենք հիանալի շփվում ենք` ինչպես երկու պրոֆեսիոնալներ,-Իկերի խոսքերը մեջբերել է Football Espana-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում