AS. Մեսսին չի մասնակցի «Ատլետիկի» հետ խաղին

AS. Մեսսին չի մասնակցի «Ատլետիկի» հետ խաղին

Իսպանական AS-ը գրում է, որ «Բարսելոնան» Մյունխենում կրած պարտությունից հետո փորձելու է որքան հնարավոր է շուտ նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Առաջիկա տուրում կատալոնական ակումբը մրցելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:

Իսպանական պարբերականի հաղորդած տեղեկությունների համաձայն, այդ հանդիպումը հնարավոր է բաց թողնի Լեո Մեսսին: Վերջինս «Բավարիայի» հետ խաղին մասնակցեց նոր ապաքինված լինելով վնասվածքից և մեղմ ասած չփայլեց:

Մարզչական անձնակազմը ամենայն հավանականությամբ Մեսսիին կթողնի հանգստանալ և լիովին պատրաստ լինել «Բավարիայի» հետ պատասխան խաղին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում