Ուկրաինական մամուլ. Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է աշխատավարձի բարձրացում
26/04/2013 09:30
Նմանատիպ
Champion.com.ua-ն հաղորդում է, որ Դոնեցկում իր աղբյուրների ունեցած տեղեկությունների համաձայն`Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է «Շախտյորում» իր աշխատավարձից:
Դեռևս նախորդ տարի տարեկան 1 մլն եվրո ստացող Մխիթարյանն աշխատավարձի բարձրացման խնդրանքով դիմել է Միրչա Լուչեսկուին, սակայն վերջինս այդ թեմայով չի խոսել ակումբի սեփականատեր Ռինատ Ախմետովի հետ:
2013-ի սկզբում Մխիթարյանը կրկին դիմել է Լուչեսկուին` ասելով, որ կցանկանար տարեկան 2.5 միլիոն եվրո ստանալ: Իր հերթին Լուչեսկուն պատասխանել է, որ դա իրատեսական չէ:
Աբյուրը շարունակում է` այս ամենից հետո Մխիթարյանը որոշում է կայացրել հեռանալ «Շախտյորից»: Սակայն չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտից հետո Հենրիխի պայմանագրի կետերը կվերանայվեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում