Կասիլյաս. Իմ ու Մոուրինյոյի հարաբերություններում լարվածություն կա
26/04/2013 11:00
Նմանատիպ
«Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը չի թաքցնում, որ լարվածություն կա նրա և Ժոզե Մոուրինյոյի հարաբերություններում.
-Մոուրինյոն անկեղծ մարդ է: Պրոֆեսիոնալ հարաբերություններում մենք հարգում ենք միմյանց, իսկ անձնականում դա բացակայում է: Ամեն դեպքում ես նորից նշում եմ, որ կարևորը թիմն է: Ինչ վերաբերում է Լոպեսին, մեր մրցակցությունը նրա օգտին է,-Իկերի խոսքերը մեջբերել են մադրիդյան լրատվամիջոցները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում