«Բավարիան» Լևանդովսկու հետ կապված հայտարարություն է արել

«Բավարիան» Լևանդովսկու հետ կապված հայտարարություն է արել

Մյունխենի «Բավարիան» պաշտոնական հայտարարություն է արել, որով տեղեկացրել է, որ համաձայնություն չունի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին գնելու հետ կապված: Միևնույն ժամանակ, Գերմանիայի նորընծա չեմպիոնի մամուլի ծառայությունը չի նշել, թե արդյոք բանակցություններ վարել է այդ տրանսֆերի շուրջ:

-Մամուլում հայտնված տեղեկություններով պայմանավորված’ «Բավարիա» ակումբը հայտնում է. ակումբը ոչ մի պայմանագիր չունի Ռոբերտ Լևանդովսկիի հետ,- նշված է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում