Անելկան կարող է վերադառնալ Թուրքիա
29/04/2013 13:00
Նմանատիպ
«Յուվենտուսի» հարձակվող Նիկոլյա Անելկան կարող է նորից դառնալ «Ֆեներբախչեի» խաղացող: Հնարավոր է’ տեղափոխությունը կայանա ամռանը, հաղորդում է Fanatik-ը:
Չինական «Շանհայ Շենհուայից» Թուրին տեղափոխվելուց հետո ֆրանսիացին ընդամենը երկու անգամ է խաղադաշտ դուրս եկել: «Ծեր Սինյորայում» նրա հետ հույսեր չեն կապում: Նա լրջորեն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին: «Ֆեներբախչեն» էլ ցանկանում է յոթ տարի անց Անելկային նորից տեսնել իր մարզաշապիկով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում