Ռոնալդուն պատրաստ է խաղադաշտ դուրս գալ «Բորուսսիայի» դեմ խաղում
29/04/2013 14:39
Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է նրան, որ մասնակցություն ունենա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ պատասխան հանդիպմանը, հաղորդում է իսպանական մամուլը:
Պորտուգալացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք ուներ, ինչի պատճառով չմասնակցեց Լա Լիգայի 33-րդ տուրում կայացած մադրիդյան դերբիին: Սակայն նա «Արքայական» ակումբի վերջին մարզումն անցկացրել է ընդհանուր խմբում: «Բորուսսիայի» հետ առաջին խաղից հետո նա աշխատում էր անհատական ծրագրով:
Հիշեցնենք’ կողմերի առաջին մրցավեճում 4-1 հաշվով հաղթել են Յուրգեն Կլոպի սաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում