Մոուրինյո. Եթե «Ռեալը» դուրս չգա եզրափակիչ, ապա դա իմ մեղքով կլինի

Մոուրինյո. Եթե «Ռեալը» դուրս չգա եզրափակիչ, ապա դա իմ մեղքով կլինի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան հանդիպումից առաջ նշել է’ հավատում է, որ իր թիմը կարող է բեկել խաղի ընթացքը առաջին մրցավեճում կրած 1-4 հաշվով պարտությունից հետո:

-Եթե «Ռեալը» դուրս չգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ապա դա իմ մեղքով կլինի: Ես սառնասիրտ եմ, ինչպես երբևէ: Ես գիտեմ, որ ֆուտբոլում կարող է տեղի ունենալ ամեն բան, ու հավատում եմ’ կարող ենք հրաշք գործել: Մենք փորձելու ենք խփել որքան հնարավոր է շատ գոլեր: Եթե «Ռեալը» խաղա այնպես, ինչպես մեկ շաբաթ առաջ, ապա ոչ մի հնարավորություն չի ունենա: Իսկ եթե խաղանք այնպես, ինչպես կարող ենք, ապա մինչև վերջին վայրկյանը կպահպանվի ինտրիգը: Մեզ պարզապես հարկավոր է շատ գոլեր խփել: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա կարող է խաղալ,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում