Բալոտելլի. Զանետիին շուտափույթ ապաքինում եմ մաղթում
29/04/2013 15:42
Նմանատիպ
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին առողջություն է մաղթել «Ինտերի» ավագ Խավիեր Զանետիին, ով Ա Սերիայի 34-րդ տուրի «Պալերմոյի» հետ խաղում (0:1) ծանր վնասվածք է ստացել:
-The Times-ի վարկածով աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում հայտնվե՞լը. դա մեծ պատիվ է: Դա իմ ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է դնում:
Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում Խավիեր Զանետիին, քանի որ նա լավ մարդ է ու իսկական չեմպիոն,- ասել է Բալոտելլին:
Աքիլեսյան ջլի վնասվածք պատճառով արգենտինացի վետերանի ապաքինումը կտևի մոտ 6-9 ամիս: Հիշեցնենք’ Բալոտելլին Զանետիի խաղընկերն է եղել 2007-2010 թվականներին’ «Ինտերում» հանդես գալու ժամանակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում