Գվարդիոլա. Գիտեմ` «Բավարիայում» ես պարտություններ էլ կունենամ

Գվարդիոլա. Գիտեմ` «Բավարիայում» ես պարտություններ էլ կունենամ

«Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կոլումբիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է իր ապագա աշխատանքի մասին: Հիշեցնենք’ իսպանացի մասնագետը մյունխենյան ակումբը կգլխավորի հաջորդ մրցաշրջանից ու այդ պաշտոնում կփոխարինի Յուպ Հայնկեսին:

-Մի օր ես պարտություններ էլ կկրեմ: Եվ եթե ես ցանկանում եմ մարզչական երկար կարիերա ունենալ, ապա պետք է համակերպվեմ դրա հետ: Միայն այդ պահերին են ի հայտ գալիս մեծագույն մարզիչները: Երբ ես գլխավորում էի «Բարսելոնան», փորձում էի պահպանել այն սկզբունքները, որոնք ստացել էի,- ասել է Գվարդիոլան:

Պետք է ընդգծել’ շատերը կարծում են, որ Գվարդիոլան բավարական թիմում անելիք չի ունենա, եթե այս մրցաշրջանի արդյունքներով այն հաղթանակ տոնի բոլոր երեք մրցաշարերում, որոնց մասնակցում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում