Կլոպը պատասխանել է Մոուրինյոյին` ընդգծելով Ռամոսի կոպիտ խաղը
01/05/2013 14:03
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է Մադրիդի «Ռեալի» իր գործընկեր Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Պորտուգալացի մասնագետը դժգոհություն էր հայտնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի’ գերմանական թիմի հետ պատասխան հանդիպման գլխավոր մրցավար Հովարդ Ուեբի աշխատանքից, նշելով, որ նա պետք է կոպիտ խախտման համար հեռացներ դաշտից դորտմունդցիների պաշտպան Մատս Հումելսին:
-Ես չեմ ցանկանում խոսել մրցավարի մասին: Ռոբերտ Լևանդովսկու նկատմամբ շատ խախտումներ եղան: Ու շատ դեպքերում դրանք պետք է դեղին քարտով պատժվեին: Օրինակ, Սերխիո Ռամոսը կարող էր յոթ դեղին քարտ ստանալ,- ասել է Կլոպը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում