Ժուլիո Սեզարը կհեռանա «ՔՊՌ»-ից, բայց կմնա Եվրոպայում

Ժուլիո Սեզարը կհեռանա «ՔՊՌ»-ից, բայց կմնա Եվրոպայում

«ՔՊՌ»-ի 33-ամյա դարպասապահ Ժուլիո Սեզարի գործակալի խոսքերով’ իր հաճախորդի ապագա աշխատավայրը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք’ բրազիլացին լոնդոնյան ակումբ է տեղափոխվել անցած ամռանը, սակայն մրցաշրջանի արդյունքներով թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում: Իհարկե, այն չի համապատասխանում Սեզարի խաղամակարդակին, այդ պատճառով էլ ամռանը նա կարող է հեռանալ ներկայիս թիմից: Խոսվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:

-Այն, ինչ խոսվում է խաղացողի ապագայի մասին, ճիշտ չէ: Այս հարցում կոնկրետ ոչինչ դեռ չկա:

Ժուլիոն այնպիսի թիմ է փնտրում, որն իր հետ մեծ հույսեր կկապի, սակայն նա, ով կհետաքրքրվի դարպասապահով, նախ պետք է կապ հաստատի «ՔՊՌ»-ի ղեկավարության հետ, քանի որ նա ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2016 թվականը:

Երկու շաբաթից ես կժամանեմ Եվրոպա ու կխոսեմ Ժուլիոյի հետ: Սակայն չեմ կարծում, թե նա կվերադառնա Բրազիլիա; Եթե «ՔՊՌ»-ն որոշի բաժանվել նրանից, ապա ես Սեզարի ապագան Եվրոպայում եմ պատկերացնում,- ասել է խաղացողի ներկայացուցիչ Ժոզիաս Կարդոսոն Calciomercato-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում