«Բորուսսիայի» տնօրեն. Վախենում էի` սիրտս այլևս չի դիմանա
01/05/2013 14:21
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» սպորտային տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալի» հետ դիմակայությունից ունեցած տպավորություններից (0:2, առաջին խաղում’ 4:1):
-Կյանքումս առաջին անգամ ես կանգնած էի դիտում հանդիպումը, քանի որ վախենում էի, որ սիրտս այլևս չի դիմանա: Ես հեռացա, փակվեցի զուգարանում ու ձեռքերով փակեցի ականջներս:
Ես չլսեցի, որ մարզադաշտը ևս մեկ անգամ պայթեց, քանի որ վերադարձա խաղավարտից միայն մեկ րոպե առաջ: Մենք դրամատիկ ավարտ ապահովելու տաղանդ ունենք,- ասել է Վացկեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում