Պիկե. Բեկենբաուերը պատվավոր մարդ է ու «Բարսելոնային» չէր վիրավորի
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերի խոսքերը սխալ են մեկնաբանվել, հաղորդում է իսպանական մամուլը:
Հիշեցնենք’ Կայզեր Ֆրանցը նշել էր, որ «Բավարիայի» հետ պատասխան խաղում «Բարսելոնայից» սադրանքների է սպասում: Ճիշտ է, հետո նա հայտարարել էր, որ իր խոսքերը սխալ են ընկալվել’ ավելացնելով’ կատալոնական ակումբն աշխարհի ամենաարդար ակումբներից մեկն է:
-Ես անձամբ ծանոթ եմ Բեկենբաուերին ու գիտեմ, որ նա այդպիսի բան չէր ասի: Բեկենբաուերը պատվավոր անձ է: Կամ նա նման բան չի ասել, կամ էլ խոսքը այլ բանի է վերաբերվել: Նա գիտի, որ մեր հաջողությունները պայմանավորված են խաղադաշտում ցուցադրած ֆուտբոլով ու դրա սահմաններից դուրս համապատասխան վարքով: Վերջին տարիներին մեր ակումբը իսկական օրինակ է եղել,- ասել է Պիկեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում