Զիդան. Բեյլին գնող ակումբը կստանա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

Զիդան. Բեյլին գնող ակումբը կստանա մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը կիսվել է Գարեթ Բեյլի’ «Տոտենհեմից» հեռանալու հետ կապված իր տեսակետով:

-Եթե այսպիսի հիանալի մրցաշրջանից հետո Բեյլը որոշի այլ ակումբ տեղափոխվել, ապա նա պարզապես կդառնա աշխարհի ամենաթանկ խաղացողներից մեկը:

«Տոտենհեմը» լիովին կարող է նրա համար 40, 50 ու նույնիսկ 60 մլն. ֆունտ պահանջել: Դա մեծ գումար է, սակայն միայն երեք կամ չորս ակումբներ կարող են իրենց այդպիսի գործարք թույլ տալ:

Ակումբը, որը կկարողանա ձեռք բերել նրան, կստանա եվրոպական մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Ու դեռ Գարեթը այնպիսի տարիքում է, որ կարող է թոփ-մակարդակում հանդես գալ ևս 10 տարի,- ասել է Զիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում