Սանսը` Դել Բոսկեի` «Ռեալը» լքելու մասին

Սանսը` Դել Բոսկեի` «Ռեալը» լքելու մասին

«Ռեալի» նախկին նախագահ Լորենսո Սանսը սխալ է համարում այն որոշումը, որը ժամանակին կայացրել էր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը կապված էր Վիսենտե դել Բոսկեի հետ:

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի մարզիչը գլխավորում էր «Ռեալը» 1999-2003 թթ: Նա մեծ հաջողությունների հասավ թիմի հետ, բայց, չնայած դրան՝ Պերեսը նրան պաշտոնանկ արեց: 

-Չգիտեմ դել Բոսկեի պաշտոնաթողության ճշգրիտ պատճառները: Ինչ-որ միջադեպ էր եղել այնժամանակ, երբ ակումբը նշում էր ազգային առաջնությունում տարած հերթական հաղթանակը:

Կային խնդիրներ Ֆերնանդո Յերոյի եւ այլ ֆուտբոլիստների հետ, որոնց մասին տեղյակ չեմ: Բայց ես անկեղծորեն համարում եմ, որ դել Բոսկեն կարող էր շարունակել իր աշխատանքը,– ասել է Սանսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում