Դավիթ Մանոյան. Չեմ կարծում` «Տետեքսը» կարող է բարդ մրցակից կոչվել
25/06/2013 12:26
Կարդացեք նաև
«Փյունիկի» ավագ Դավիդ Մանոյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Եվրոպա լիգայի վիճակահանության արդյունքը:
-Թիմին դեռ ծանոթ չենք, բայց, ամեն դեպքում, պետք է լավ պատրաստվել այս խաղերին ու հաղթանակներով սկսել մրցաշարը:
Չեմ կարծում, որ «Տետեքսը» կարող է բարդ մրցակից կոչվել: Սակայն ժամանակակից ֆուտբոլում միշտ չէ, որ թիմի կարգն ապահովում է արդյունքը: Ցանկացած խաղի պետք է առավելագույնս տրամադրվել ու պատրաստվել,-մեջբերված է «Փյունիկի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հյուրընկալվելու է Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքսին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում