Գերմանիայի արտգործնախարար. «Ես ուրախ եմ մեր հարաբերությունների սերտության համար»
Նմանատիպ
«Ես ուրախ եմ մեր հարաբերությունների սերտության համար: Գերմանիան` որպես ԱՄՆ-ից հետո Հայաստանի երկրորդ խոշոր դոնոր երկիր, սերտ գործակցության մեջ աջակցել է Հայաստանին իր անկախությունից ի վեր»: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերթունների ներկայիս մակարդակին:
«Մեր համագործակցությունը շատ սերտ է, օրինակ՝ իրավական պետության աջակցության ոլորտում: Մենք համարում ենք, որ սա կարող է բանալի հանդիսանալ Հայաստանի` Եվրամիությանը մերձեցման ճանապարհին: Հունվարի վերջին արդարադատության նախարար Թովմասյանը` Գերմանիա կատարած այցով, հիմք դրեց այս ոլորտում հետագա ավելի խորացված համագործակցության համար: Ուստի Երևան կատարելիք իմ այցով ես ոչ միայն ցանկանում եմ պատվել մեր դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը, այլև ընդգծել մեր հարաբերությունների խորացման հանդեպ ԳԴՀ Կառավարության ունեցած շահագրգռվածությունը»,- նշել է նախարարը:
«Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ ֆրանսիական դատարանների կայացրած վճիռները կամ ֆրանսիական օրենսդրական որոշումները: Ինձ հետաքրքրում է հայ-թուրքական հաշտեցումը: Ես հույս ունեմ հետագա կառուցողական երկխոսության: Պատմության քննությունը, որը պետք է հանգեցնի տևական հաշտեցման, պետք է առաջին հերթին բխի ներսից և տեղի ունենա խնդրո կողմերի միջև, անգամ եթե դա ցավոտ լինի կամ ժամանակ պահանջի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում